Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դավիթ Բեկի և Թորոս իշխանի արժանի զավակը

Դավիթ Բեկի և Թորոս իշխանի արժանի զավակը
01.03.2024 | 09:55

Մերօրյա հայ զինվորականությունն ու ժողովուրդը պետք է ոգեշնչվի ոչ հեռավոր անցյալի մեր հերոսներով և պատրաստ լինի հայրենիքի ազատագրմանը։

1919 թ. հունիսի 28-ին 4000 թուրքեր հարձակման անցան Կապանի ուղղությամբ։ Գրավելով Տանձատափանը, թշնամին գրոհեց Եղվարդի, Ագարակի և ՈՒժանիսի ուղղությամբ։

400 պաշտպաններ, Սմբատ Թորոսյանի հրամանատարությամբ հետ են մղում թշնամու գրոհը և ապա անցնում ընդհանուր հարձակման։ Թշնամին տալով բազմաթիվ զոհեր, փախուստի է դիմում Արաքսից այն կողմ։

Այդ մարտից հետո Զանգեզուրի զինվորական ուժերի ընդհանուր հրամանատար Արսեն Շահմազյանը Սմբատ Թորոսյանին անվանեց Դավիթ Բեկի և Թորոս իշխանի արժանի զավակ։

Սմբատ Թորոսյան, Եղվարդ-Ագարակի ճակատամարտի հերոս։

Ծնվել է Կապանի Ագարակ գյուղում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, դասավանդել Ագարակի և Առաջաձորի դպրոցներում։

1915 թ. զորակոչվել է բանակ և կռվել առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում։

Հայրենիք է վերադարձել կապիտանի կոչումով։

Զանգեզուրի ազգային խորհրդի կողմից նշանակվել է Սիսիանի ուժերի հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի տեղակալ։

Հայաստանի խորհրդայնացումից հետո հալածվել է բոլշևիկյան վարչակարգի կողմից։

Աքսորվել է և քայքայված առողջությամբ վախճանվել հայրենի գյուղում։

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4766

Մեկնաբանություններ